Պուտինը Թրամփի հետ հանդիպելու հույս է հայտնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում չի կայացել: RT France-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն է հայտնել, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նման հանդիպումներ տեղի չունենան: «Մենք կպայմանավորվենք, որ այստեղ չենք խախտի ընդունող կողմի աշխատանքային գրաֆիկը. նրանց խնդրանքով այստեղ որևէ հանդիպում տեղի չի ունենա: Այն, հավանաբար, կկայանա քսանյակի շրջանակներում կամ ավելի ուշ: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք երկխոսության», - ասել է Պուտինը: Պուտինը իր և Թրամփի զրույցը «լավ» է որակել:
