ԵՄ-ն չափազանց ուժեղ է կախված դոլարից․ Մակրոն
CNN-ի հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է ,որ Եվրամիության երկրները չափազանց ուժեղ են կախված դոլարից և մինչ օրս չեն կարողացել դրան պատշաճ այլընտրանք ներկայացնել։ ,,Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դոլարն իր ուժի պատճառով կիրառվում է ամենուր, սակայն ենթարկվում է միայն ամերիկյան իշխանությանը։ ԵՄ-ին դեռևս չի հաջողվել եվրոն այդքան ուժեղ դարձնել՚՚,-ասել է նա: Ֆրանսիայի առաջնորդը կարծում է, որ ամերիկյան արժույթից երկրների ու կորպորացիաների կախվածությունը խնդիր է, այդ թվում ինքնիշխանության տեսանկյունից։ Այդ կախվածության նվազեցման նպատակով Մակրոնն առաջարկել է աշխատել եվրոպական ֆինանսական ինստիտուտների ու գործընկերների հետ՝ մեծացնելով ներուժը։
