Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով: Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյանները սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվյալ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարզաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ
