Դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հնարավոր կորցնելուն, ասաց, որ դա ձախողման մեծ ռիսկ է այս պահին: «Կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու գլխավոր քարտուղարի կորուստը: Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք այդ պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը, և կարծում եմ, որ այդ ռիսկը պարտադիր պետք է հաշվարկվեր քայլեր ձեռնարկելիս»,-ասաց նա:
