Ովքեր կմասնակցեն քարոզարշավին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ՀՀԿ ցուցակը կազմված է լինելու ինչպես իրենց կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: Ցուցակը կգլխավորի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ մասնակցություն չեն ունենա նախընտրական քարոզարշավին և ընտրություններին։ ՀՀԿ ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին
