Տեսանյութ․ Պուտինը Թրամփին վեր բարձրացրած բթամատ է ցույց տվել. տեսանյութ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հանրահայտ Հաղթական կամարի մոտ, իրար են ողջունել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը: Պուտինը մի քանի րոպե ուշացումով է եկել. սկզբում նա ողջունել է Ֆրանսիայի նախագահին, նրա տիկնոջը, Գերմանիայի կանցլերին, իսկ հետո Թրամփին ու ԱՄՆ առաջին տիկնոջը:
