ՀՀԿ–ն մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Շարմազանով (video)
Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել. մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»,- ասաց նա` նշելով, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:
