Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը և մեր տեղեկություններով,նիստի օրակարգում, բացի ընտրություններին վերաբերող հարցերից, եղել են նաև ՀՀԿ ղեկավար մարմնում որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին հարցեր։ Մասնավորապես, փոխվել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավարը, ով մինչ այս պահը Հերմինե Նաղդալյանն էր, և որոշվել է, որնրա փոխարեն լինելու է Կարինե Աճեմյանը: Քվեարկություն է դևվել և Կարինե Աճեմյանը ընտրվել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ՝ փոխարինելով Նաղդալյանին։
