Կարևոր փաստաթուղթ է ընդունվել ՀՀԿ խորհրդի նիստում
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը տևեց մոտ 4 ժամ: Նիստից հետո ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ ընտրված Վիգեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ իրենք որոշում ունեն՝ կմասնակցեն ընտրություններին: Նա նաև հայտնեց, որ իրենք մի կարևոր փաստաթուղթ են ձևավորել, որում ամրագրված են մոտեցումները, որով իրենք գնալու են ընտրության: «Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը», - ասաց Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ փաստաթուղթը տեղադրված է նաև կուսակցության կայքում։
