ՀՀԿ որոշել է` ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը

ՀՀԿ որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով այդ նիստում ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ։ «ՀՀԿ ցուցակը կգլխավորեմ ես»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, Խորհրդի նիստում ընդունվել է բանաձև, որտեղ ներկայացված են ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցող զարգացումների, գործող կառավարության արձանագրած արդյունքներին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք մեր կուսակցության քաղաքականության եւ գաղափարական մոտեցումների տեսակետից, այն խնդիրները, որ իրենք արձանագրում են իրենց նախկին գործունեության մեջ։ «Տրված է երկրում տեղի ունեցող իրադարձություններին մեր գնահատականը, որովհետեւ այս 6 ամիսները լի էին իրադարձություններով, որոնք ունեն վճռորոշ նշանակություն մեր երկրի պատմության մեջ։ Նաեւ գնահատված է ՀՀԿ իշխանության տարիներին հիմնական ձեռքբերումները, որը մենք համարում ենք կուսակցության ներդրումը երկրի առաջընթացի մեջ։ Այնուհետեւ տրված է հիմնավորում, թե ինչով է պայմանավորված մեր որոշումը՝ մասնակցել արտահերթ ընտրություններին»,-ասաց Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով, որևէ կուսակցություն չպետք է միշտ լինի իշխանություն։ «Այդտեղից բխում է, թե արդյոք իշխանափոխությունը, լինի ընտրությունների արդյունքում, թե բողոքների արդյունքում, պետք է բերի քաղաքական դաշտի դեֆոլտի։ Արդյոք ամեն անգամ, երբ իշխող կուսակցությունը դադարում է լինել իշխող, արդյոք ամեն ինչ պետք է զրոյացվի եւ զրոյից սկսենք կառուցել նոր կուսակցություններ, նոր շարժումներ եւ այլն»,-նշեց Վիգեն Սարգսյանը։  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am