ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել քաղաքացիներ Դավիթ Քոչարյանը, Հովհաննես Կարապետյանը, Էդուարդ Սուքոյանը և Անուշիկ Աղաջանյանը՝ պահանջելով, որ դատարանը «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին ստիպի ինքնակամ շինությունը քանդել:
Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ական պատգամավոր Համբարձումյանը, օգտվելով նախկին իշխանության բարեհաճությունից, իր ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում շինարարություն է արել, որի դեմ բողոքում են քաղաքացիները: Թե ինչով կավարտվի այս վեճը, դժվար է ասել՝ հաշվի առնելով նոր Հայաստանի իրողությունները:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը