Արսեն Թորսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը` համաձայն հավելվածի: Հրամանը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին, ուժի մեջ է մտել այսօր՝ նոյմեբերի 11-ին։ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 1. Սույն կարգով կարգավորվում են փոխներարկումային բժշկական օգնության իրականացմանը ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները: 2. Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է բուժական նպատակով հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական կազմակերպություններում: 3. Արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված և հնարավորինս անվտանգ: Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության ապահովման նպատակով դոնարական արյունը պարտադիր հետազոտվում է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների համաձայն։ 4. Արգելվում է փոխներարկել սահմանված կարգով չստուգված, ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր: 5. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովում է արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը՝ ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և վերակենդանացման ուղղվածության) մահճակալին` չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից: 6. Արյան բաղադրամասերի փոխներարկում իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ռեցիպիենտի համար այդ բժշկական օգնության նպատակահարմարությունը և հնարավոր ռիսկերը: 7. Արյան բաղադրամասերի փոխներարկումը թույլատրվում է ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 15-ով հաստատված ռեցիպիենտի ծանուցման ձևի կամ բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքում ընդունված որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում բժշկի կողմից` հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթում: 8. Արյան բաղադրամասերը փոխներարկվում են հետևյալ փուլերով՝ 1) արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնավորումից հետո բժշկի կողմից լրացվում է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի N 02-Ն հրամանի Հավելված 11-ով հաստատված արյան բաղադրամասերի պահանջագիրը, որը ներկայացվում է արյան բաղադրամասերի պատրաստմամբ և պահպանմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություն. 2) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է՝ ա. ստուգել արյան բաղադրամասի պարկի ամբողջականությունը, պիտակի տեղեկատվության ճշտությունը, մակրոսկոպիկ գնահատել բաղադրամասի որակը. բ. փոխներարկումից առաջ կրկնակի որոշել պացիենտի և փոխներարկվող արյան բաղադրամասի խմբային և ռեզուս պատկանելությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկի, իրականացման կարգի ու մեթոդների 8-րդ և 9-րդ կետերի համաձայն. գ. կատարել փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով. 3) միջին բուժաշխատողների կողմից իրականացվում է փոխներարկվող արյան բաղադրամասի նախապատրաստում՝ ա. թարմ սառեցված պլազմայի, կրիոպրեցիպիտատի հալեցում ջրային բաղնիքում կամ հալեցման համար նախատեսված հատուկ սարքերում, +35+370C ջերմաստիճանի պայմաններում: Նշված սարքերի բացակայության դեպքում պլազմայի հալեցումը կատարվում է ջրով լցված տարայում: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի +35+370C: Արգելվում է հալեցումը կատարել ոչ ջրային տարայում/արևի տակ, ձեռքերի մեջ, ջեռուցիչի վրա և այլն/: Փոխներարկումն անհրաժեշտ է անցկացնել պլազման հալեցնելուց անմիջապես հետո, բ. էրիթրոցիտային զանգվածի տաքացում 18-250C ջերմաստիճանում, 30-60 րոպեի ընթացքում: Գերադասելի է օգտագործել հատուկ տաքացուցիչներ: Անմիջապես փոխներարկումից առաջ էրիթրոցիտային զանգվածի ռեոլոգիական հատկությունների լավացման համար, դրա վրա կարելի է ավելացնել 50-100 մլ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթ. 4) արյան բաղադրամասը փոխներարկվում է միանգամյա օգտագործման ֆիլտրով՝ ներերակային, կաթիլային եղանակով. 5) փոխներարկում իրականացնող բժիշկը պարտավոր է անկախ փոխներարկվող բաղադրամասերի ծավալից՝ կատարել կենսաբանական համատեղելիության փորձ: Հիվանդին միանվագ ներարկվում է 10 մլ արյան բաղադրամաս՝ 2-3 մլ/րոպե (40-60 կաթիլ/րոպե) արագությամբ, որից հետո փոխներարկումն ընդհատվում է: Երեք րոպեի ընթացքում բժիշկը հսկում է ռեցիպիենտի ընդհանուր վիճակը, գնահատում է պուլսի և շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման, մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը: Այս գործողությունները պետք է կրկնվեն ևս 2 անգամ: Եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվում է ստորև թվարկված կլինիկական ախտանիշներից (դող, սարսուռ, ցավեր գոտկատեղում, կրծոսկրի ետևում սեղմման զգացողություն, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում) որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես ընդհատել տվյալ բաղադրամասի փոխներարկումը: 9. Ընդհանուր անզգայացման ժամանակ արյան բաղադրամասերի փոխներարկումից առաջացած բարդությունների մասին վկայում են վիրահատական վերքից չպատճառաբանված արյունահոսությունը, զարկերակային ճնշման անկումը, պուլսի հաճախացումը, միզապարկի կաթետրավորմամբ ստացված մեզի գույնի փոփոխությունը: Այդպիսի դեպքերում տվյալ բաղադրամասի փոխներարկումն անհրաժեշտ է ընդհատել: 10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ: 11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում՝ նշելով փոխներարկման ժամը, փոխներարկված արյան բաղադրամասի փաթեթի համարը, խմբային և ռեզուս համատեղելիության, կենսաբանական փորձի տվյալները, բարդությունները: Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը փակցվում է հիվանդության պատմագրի մեջ: 12. Յուրաքանչյուր փոխներարկված արյան բաղադրամասի վերաբերյալ գրառում է կատարվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 14-ով հաստատված արյան բաղադրամասերի փոխներարկման մատյանում: 13. Փոխներարկված արյան բաղադրամասի պարկը և փոխներարկման համակարգը պահպանվում է սառնարանային պայմաններում՝ +2-+60C, 48 ժամ:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am