ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը գիշերը՝ 2:30, տեղափոխվել է Հայաստան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ «Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ վաղը տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը: Այնուհետև կբերվի Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,- ասաց նա և հայտնեց, որ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Կոմիտասի անվան պանթեոնում: Հիշեցնենք` Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկանում:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը