«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, և այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»,- այսօր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ «Մենք» դաշինքը գալիս է լրացնելու ներքին և արտաքին քաղաքական դաշտում առկա բացթողումները: «Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների ու հեղափոխության կողմնակից են եղել, մեր կուսակցությունները, մեր կենսագրությամբ պայքարել են գործող ռեժիմի դեմ, և բարեբախտաբար այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցն ու աջակիցը մենք ենք: Քաղաքական դաշտում տեղի են ունենում փոփոխություններ և այդ փոփոխություններին զուգահեռ պետք է արվեն քայլեր»,- ասել է նա:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը