Անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:
«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա տեղեկացնեմ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով այն փոփոխվել է, սակայն հիմնական փոփոխությունն այն է, որ որոշ դրվագներ պարզապես ավելի մանրամասնեցվել են, սակայն մեղադրանքի էությունը որևէ չափով չի փոփոխվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց չէր ընտրվել:
Այնուհետև ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը