«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՇՄ-ի վարկանիշային ցուցակով առաջադրվող թեկնածուների անուններն է հրապարակում:Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, սակայն, փակագծերն ամբողջությամբ բացել չի ցանկանում: Ոչ թե գաղտնիք է, այլ պարզապես դրանք ժամանակին կհրապարակվեն: Արդյոք ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները ենթակա են փոփոխության, Կարեն Սարուխանյանը բացառում է միանշանակ: Կուսակցության վարչության կողմից նախօրեին ՇՄ վարկանիշային ցուցակը հաստատվել է:Ընդգրկվել են ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:Կարեն Սարուխանյանն ասում է, քանի որ ինքը ևս համալրում է թեկնածուների շարքերը, այդ իսկ պատճառով հենց ԿԸՀ-ի կողմից հաստատվի իր՝ ԱԺ թեկնածու լինելը, մարզպետի լիազորությունները ժամանակավոր վայր կդնի, այլ կերպ ասած, կգնա արձակուրդ: ՔՊ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուներն, ըստ Կարեն Սարուխանյանի, քարոզարշավը կիրականացնեն թիմային:Նախորդ իշխանությունների կողմից նախընտրական շրջանում թույլ տրված սխալները, աշխատանքից ազատման սպառնալիքի կամ ընտրակաշառքի տեսքով, այս անգամ չեն լինի,- վստահեցնում է Կարեն Սարուխանյանը, գրում է tsayg.am-ը:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը