Փաստերի ստուգման անվան տակ հանդես եկող Fip.am-ը կեղծիք է տարածում

Նոյեմբերի 9-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող Fip.am կայքը հրապարակեց «Նախկին իշխանական կայքերը կեղծում են Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը» վերնագրով հոդված՝ մեղադրելով Aysor.am կայքին Իոաննիսյանի խոսքերը նենգափոխելու մեջ։ Հոդվածն անդրադառնում է նույն օրը Aysor.am կայքում հրապարակված Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղ գտած խնդիրների մասին Իոաննիսյանի մեկնաբանությանը։ Հոդվածում ներկայացվել է Իոաննիսյանի խոսքի սղագրությունն՝ առանց որևէ աղավաղման, սակայն վերնագիրն, ըստ նրա, չի արտացոլել միտքն ամբողջությամբ։ Իհարկե, բացթողումներն ու վրիպակներն անցանկալի, բայց  նաև անխուսափելի են ցանկացած աշխատանքում։ Մեզ համար ցավալի է, որ Դանիել Իոաննիսյանը խմբագրության հետ կապվելու և հարցի շուրջ իր տեսակետը ներկայացնելու փոխարեն, նախընտրել է հոդված հրապարակել FIP.am կայքում, այն գովազդային հիմունքներով տարածել սոցցանցում՝ մեղադրելով Aysor.am-ին իր խոսքը նենգափոխելու մեջ։ Ավելին, փաստերի ստուգման ու մամուլում ստի տարածման դեմ պայքարող և Դ.Իոաննիսյանի կողմից համակարգվող FIP.am կայքը որոշել է կռահել կայքի պատկանելիությունը՝ ներկայացնելով այն որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ կապված լրատվամիջոց։ Տարօրինակ է, որ ստի դեմ պայքարող կայքը ստի հեղինակ է դառնում։ Մամուլի հրապարակումները մեջբերելիս արհեստավարժ լրագրողները պարտավոր են հղումներ օգտագործել։ Մենք նման հրապարակումներ չենք կարողանում մտաբերել։ Ուստի՝ խնդրում ենք ստի դեմ պայքարող և արհեստավարժություն քարոզող կայքին մատնանշել մամուլի հրապարակումները, որտեղ որպես ապացուցված փաստ ներկայացված է Aysor.am-ի կապը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ հրապարակայնորեն հերքել ակնհայտ կեղծիքը։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am