Բնակելի տան փլուզումից 5 մարդ է զոհվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից արեւելք ընկած Աշ Շարկիա նահանգում բնակելի տան փլուզումից զոհվել է 5 մարդ։ 5-հարկանի շենքը, որը կառուցվել էր տեխնիկական խախտումներով, փլուզվել է, որի փլատակների տակից դուրս էին հանել 3 զոհի եւ 5 վիրավորների մարմինները։ Օրվա վերջում փլատակների տակից հանել են նաև մի կնոջ եւ 6-ամյա երեխայի դիակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
