ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել. Հայաստանը պետք է զիջի միայն մեկ պայմանով

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանի թեկնածուի հաստատման դեպքում նոր քարտուղարը ժամանակ չի ունենա 1 տարվա ընթացքում հարցեր լուծել՝ «երկրներով անցնել»։ «Բանն այն է, որ Ղազախստանը, որն ակնհայտորեն լոբբինգ է անում Ադրբեջանին, չի ցանկանում, որ այդ պաշտոնում առաջադրվի Ռուսաստանի թեկնածուն»,- ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ սցենարներ կլինեն դեկտեմբերի 6-ին։ «Հնարավոր սցենարները հետեւյալն են․ Բելառուսն ու Ղազախստանը մնում են իրենց դիրքերում, Հայաստանը զիջում է իր դիրքերը․ սա քիչ հավանական է։ Ղազախստանն ու Բելառուսն են զիջում՝ դա եւս քիչ հավանական է։ Ըստ ամենայնի՝ հավանականը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Բայց մի նուրբ խնդիր էլ կա՝ ՀԱՊԿ դիտորդության նախագիծը, որը մշակել է Բելառուսը․․․ Ադրբեջանի համա՞ր է մշակվել։ «Ինչո՞ւ ոչ, սակայն այն նաեւ ընդհանուր խնդիր է լուծում»։ Հնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը։ «Ոչ, Ադրբեջանի դիտորդ անդամի դիմաց Հայաստանն առնվազն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պարտավորություն ստանձնի պատերազմը չսկսելու, ինչպես նաեւ Հայաստանին տրամադրվի լրջագույն զինտեխնիկա։ Մի մոռացեք, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե Հայաստանը չհամաձայնի, Ադրբեջանը երբեք չի դառնա դիտորդ անդամ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am