SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած անձի առևանգման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են ГАЗ 24 մակնիշի 33 ՏD 016 համարանիշի ավտոմեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ վարորդը Գորիսի բնակիչ, 29-ամյա Արա Սարյանը իր ընկերոջ՝ համաքաղաքացի, 22-ամյա Գևորգ Գեագունցի հետ առևանգել են Գորիսի բնակիչ, Նոր Վանքի Տափ թաղամասի բնակիչ, 18-ամյա Ռ. Գ-ին: Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Սիսանի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Ռ. Գ.-ն սովորում է Գորիսի պետական համալսարանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը