ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանը ևս մի ապտակ տվեց Հայաստանին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վաղաժամկետ հանձնելով Բելոռուսին, դրանով խախտելով այդ կազմակերպության կանոնակարգի պահանջը:
Սա խայտառակություն է, երբ քո բոլոր այսպես կոչված <դաշնակիցները> միավորված քվեարկում են քո դեմ: Չէ, հայերն այդպես էլ չկարողացան սովորել ռուսների հետ համապատասխան լեզվով խոսելը: Կամ նրանց հետ շփվում են աղաչանք-պաղատանքով, կամ քծնել-սողալով նրանց առջև, կամ էլ ահռելի կաշառներ տալով նրանց: Իսկ ավելի շատը՝ համակերպվելով ռուսների անօրինական ու լկտի պահանջներին և կուլ տալով նրանց ստորացումները, նվաստացումները և արհամարական վերաբերմունքը:
Այս լեզվով նրանք միմիայն հայերի հետ են խոսում, հիմնվելով հայերի քաղաքական վերնախավի այն դարավոր ապուշ համոզմունքի վրա, թե իբր մենք՝ հայերս իրենցից փախչելու տեղ չունենք: Ես աշխարհի քարտեզի վրա եղած երկրների մեջ չեմ տեսնում մի այլ այնպիսի երկիր ու ժողովուրդ, որն այնքան ազգային արժանապատվություն չունի, որն իր կամքով ստորանում, նվաստանում ու փալասանում է մի այլ երկրի և ժողովրդի առջև»:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը