Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված համաներումը տարածվել է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի՝ էպոսագետի վրա:
Հիշեցնենք, որ 2013 թվականին «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի վրա կրակեցին, հետագայում պարզվեց՝ այդ մահափորձը կատարել են Հայրիկյանի տան «կաֆելչիկները»` Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնց պատվիրել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հարազատներից տեղեկացավ, որ 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետի վրա եւս տարածվել է համաներումը, եւ նրա պատժից 3,5 տարի կրճատվել է: Ու քանի որ նա արդեն 5 տարի 8 ամիս է, ինչ կրում է իր պատիժը Արթիկի քրեակատարողական հիմնարկում, ստացվում է, որ 4 տարի 7 ամիս անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Թերեւս նա նաեւ կդիմի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:
Իսկ թե ինչ կլինի, սպասենք արդյունքներին: Իսկ ինչ վերաբերում է գործով անցնող մյուս ամբաստանյալներին, որոնցից մեկը դատապարտվել էր 14, մյուսը՝ 12 տարվա ազատազրկման, նրանց վրա եւս համաներումը տարածվել է, նրանց պատիժները եւս երեք տարով կրճատվել են:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը