Դատախազության արձագանքը՝ Անահիտ Բախշյանի բաց նամակին

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը նոյեմբերի 5-ին բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով այն հարցը, թե ինչո՞ւ այն դեպքերում, երբ հանրակրթական դպրոցներում կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերով քննվող քրեական գործերով այդ դպրոցի տնօրեններին մեղադրանք է առաջադրվում, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները չեն օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածից և չեն կիրառում այդ տնօրենների պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանիք միջոցը: ՀՀ գլխավոր դատախազությունից արձագանքել են Անահիտ Բախշյանի վերանշյալ նամակին: Պատասխանը ներկայացնում ենք ստորև. «Նախ շնորհակալություն ենք հայտնում տիկին Բախշյանին ինչպես դպրոցներում հանցավոր դրսոևորումների նկատմամբ խիստ անհանդուրժողականություն ցուցաբերելու և նման երևույթները հանրայնացնելու, այնպես էլ վերոնշյալ խնդիրը բարձրացնելու և դրան անդրադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Ամբողջությամբ կիսում ենք տիկին Բախշյանի մտահոգություններն առ այն, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ օգտագործմամբ կատարվող հանցագործությունների մեջ մեղադրվող անձի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնավարումն առանձին դեպքերում մեծացնում է մինչդատական վարույթում կամ դատարանում նրանց կողմից գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու, կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ռիսկերը: Մեծապես հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ նախկինում, նման դրսևորումների բարձր հավանականության վերաբերյալ բավարար հիմքերի առկայությունը գնահատելով, դատախազների կամ նրանց համաձայնութմաբ քննիչների կողմից նման նախաձեռնություն ցուցաբերվում էր: Սակայն կոնկրետ հանրակրթական դպրոցների տնօրենների կամ աշխատակիցների, ինչպես նաև առանձին այլ կատեգորիայի պաշտոնատար անձանց նկատմամբ հարկադրանքի այս միջոցի կիրառման առումով քրեադատավարական օրենքի կարգավորումները թերի են, ոչ ամբողջական, ինչն իր արտացոլումն է գտել նաև դատական ակտերում՝ գործնականում ձևավորված մեկնաբանություններով ստեղծելով խոչընդոտներ: Մասնավորապես, դեռևս 2016թ. քննվող քրեական գործի շրջանակում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, ապա նաև ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերով ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ արտահայտվել է այն իրավական դիրքորոշումը, որ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ քննիչը բավարար հիմքերի առկայությամբ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում կարող են կայացնել միայն այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով են հանդիսանում հանրային ծառայող: Դատական նշված ակտերով տրված իրավական մեկնաբանություններից հետևում է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ներառյալ ղեկավար-կարգադրիչ կամ ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք, օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձինք չեն համարվում, հետևաբար նրանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը կիրառելի չէ: Այս հանգամանքով է պայմանավորված, որ մասնավորապես հանրակրթական դպրոցների տնօրենների նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, հարկադրանքի այդ միջոցը կիրառելու պրակտիկան գործնականում չի շարունակվել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը ևս այն համոզմունքն ունի, որ հարկադրանքի այդ միջոցի արդյունավետության և նպատակայնության ապահովման նկատառումով այն չպետք է սահմանափակվի միայն օրենքի իմաստով հանրային ծառայության մեջ ընդգրկված անձանց նկատմամբ կիրառությամբ: Նաև իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունն է ցույց տալիս, որ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու՝ նրանք ներգրավվա՞ծ են հանրային ծառայության մեջ, թե՞ ոչ: Ուստի նշված խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա հունիսին մշակել և շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, հենց 152-րդ հոդվածում, փոփոխություն կատարելու նախագիծ:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am