«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, պարզվում է, ձեռնտու չէ ոչ մի կուսակցության` իշխանությունից մինչեւ ընդդիմություն։ Եվ խնդիրն ամենեւին էլ մարդ գտնելը չէ, այլ «ձայնով» ապահովված թեկնածու հայթայթելն է։ Բոլորը փորձում են մարզերում պեղել այնպիսի թեկնածուների, որոնք կարող են կուսակցությունների համար քվե ապահովել։
Աղմուկ-աղաղակով ՀՀԿ-ից հեռացած ռեյտինգային պատգամավորները, մեր տեղեկություններով, պատրաստ են աննկատ, իշխանության աչքից հեռու, օգնելու ՀՀԿ-ին։ «Դե, շուն-գել մերոնք են, էլի, հազար տարի հետները տվել-առել ենք։ Եթե անգամ չօգնենք, հաստատ չենք խանգարի»,- մեզ փոխանցեց ռեյտինգայինով ընտրված ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը։
Բացի այդ, ՏԻՄ-երում ՀՀԿ-ն բավականին մեծ թվով «ծպտյալ» համայնքապետեր ունի, որոնք ընտրություններում պարապ չեն նստի։ Խոսքն ամենեւին կաշառքով, կեղծիքով, զոռով քվե բերելը չէ, այլ գյուղերում խնամի-ծանոթ-բարեկամ «ընտրակարգի» օգտագործումը։
Ի դեպ, ՀՀԿ-ում հարցը շատ կոնկրետ է դրվել. բոլորն առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը