Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զաքիր Հասանովը դեռ պատրաստ չէ ուղիղ կապի դուրս գալ Դավիթ Տոնոյանի հետ։ Ինչպես արդեն հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, Հայաստանի պաշտպանության նախարարության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև այս պահին հաստատվել է օպերատիվ կապ։ Սակայն միմյանց հետ կապի ապահովումը չի կատարվում նախարարների մակարդակով։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե օպերատիվ կապը չի իրականացվում երկրի ղեկավարների, նախարարների կամ պաշտպանության նախարարության աշխատակիցների միջոցով։ Ադրբեջանում կա անձ, ով պատասխանատու է այդ կապի համար ու իր օգնությամբ է կապը պահպանվում Հայաստանի հետ։ Այսինքն ադրբեջանական կողմը հայտնում է, որ օպերատիվ կապ հաստատող անձը չի հանդիսանում ՊՆ աշխատակից։
Եթե Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն անմիջապես իր կառույցին վերաբերվող կապը վստահում է մեկ այլ անձի, ով շատ հավանական է ԱԱԾ, կամ նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի, կամ ԱԳՆ աշխատակից է, փաստորեն դեռ վստահ չէ, որ կարող է ինքը կամ իր աշխատակիցներից որևէ մեկը հանդես գան, որպես պայմանավորվող կողմ»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը