Այս ընտրություններում հաղթողներ մի՛ փնտրեք.հաղթողը լինելու մթնոլորտը, պարտվողը՝ պետականությունը. Վահե Հովհաննիսյան (քաղաքագետ) (video)

«Երկար տարիներ մեզ թվում էր, թե այն օրը երբ կունենանք ազատ և արդար ընտրություններ, մեր ընտրական խնդիրները կհամարվեն լուծված։ Իրականում դեկտեմբերի 9-ին մենք շատ մոտ ենք ունենալ ազատ և արդար ընտրություններ, սակայն, բովանդակային առումով՝ թերի։ Ինչո՞ւ»․ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» թեմայով քննարկման ժամանակ։ Պարզաբանելով իր հարցադրումը՝ Վահե Հովհաննիսյանն առանձնացրեց երեք գործոն․ «Ժամկետների, օրենսդրության և մթնոլորտի պատճառով մեր ընտրությունները բավական մտահոգիչ են լինելու։ Քանի որ այս ժամկետներում, ընտրական այս օրենսգրքով և այս մթնոլորտում, որտեղ ամենահարգի գործիքը թմբուկն է, որևէ բանական մարդ չի համարի, որ հնարավոր է քննարկել լուրջ հարցեր։ Արդյունքում, կրկին ունենալու ենք մի իրավիճակ, որտեղ կիսագրագետ խոսքը, կիսագողական կապերը, կիսապսևդոհեղինակությունները բոլոր մեթոդներով ստանալու են ավելի շատ ձայներ, քան հասարակության այն խավերը կամ անհատները, ովքեր գրագետ խոսքի, զսպվածության, առաջարկի, սկզբունքայնության կրողներն են․ վերջիններս հայտնվելու են խաղից դուրս վիճակում»։ Ըստ Հովհաննիսյանի՝ այս ընտրություններում հաղթելու է մթնոլորտը, պարտվելու է պետական շահը։ «Քաղաքական կուսակցություններն այսօր չունեն ո՛չ ասելիք, ո՛չ մեր երկրի խնդիրների և ապագայի տեսլական ։ Կան անհատներ, սակայն այդ անհատները լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել։ Մեր երկրում լուրջ անհատները, լուրջ համակարգեր չեն կարողանում ստեղծել»,- ցավով նկատեց Վ․ Հովհաննիսյանը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am