Այսօր կարող է լուծվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը: Վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն` ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար,- գրում է ռուսական Коммерсантъ-ը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, դիտարկվում է խնդրի լուծման երեք տարբերակ: Առաջինի համաձայն` մինչև 2020-ի մայիսը գլխավոր քարտուղարի պաշտոնում մնում է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը` գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը, երկրորդի համաձայն` այդ պաշտոնում նշանակվում է Բելառուսի ներկայացուցիչը, երրորդ տարբերակ` ՀՀ-ն պահպանում է այդ պաշտոնը: Երևանը պնդում է երրորդ տարբերակը:
«Ըստ հայկական կողմի, իր ներկայացուցիչն այդ պաշտոնում պետք է մնա մինչև 2020 թվականի մայիսը: Ամեն բան կախված կլինի Փաշինյանից»,- նշվում է Коммерсантъ-ում:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը