Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին

Տիգրան Մուկուչյանի «կանտոռան»՝Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որոշել է պայքարել ընտրակեղծիքների, մասնավորապես՝ ընտրակաշառքի դեմ: «Կանտոռայի» կայքը մտնելիս հանդիպում ես ամբողջ էկրանի վրա հայտնվող մի քարոզչական նկարի, որի իմաստը ընտրակաշառք մերժելն է: Նույնաբովանդակ մեծադիր պաստառներ հայտնվել են նաև մայրաքաղաքի փողոցներում: Քարոզել ընտրակաշառքի դեմ, նշանակում է ընդունել, որ նման երևույթ կա կամ եղել է: Այլապես իմաստ չէր լինի քարոզել մի բան կամ մի բանի դեմ, որը չկա: ԿԸՀ-ն կոչ չի անում, չէ՞, ՀՀ հպարտ քաղաքացիներին, օրինակ, չթռչել դեպի Մարս: Հարց է առաջանում, թե նախորդ իշխանությունների օրոք ԿԸՀ ղեկավար աշխատող Մուկուչյանը ինչո՞ւ է նոր իշխանությունների օրոք պայքարում ընտրակաշառքի դեմ: Դա Նիկոլ Փաշինյանին քծնելո՞ւ ձև է, հեղափոխական դառնալու տեխնոլոգիա՞, թե՞ հետին թվով ապաշխարելու փորձ: Նախորդ իշխանությունների օրոք ընտրակաշառք չկա՞ր, որ Մուկուչյանն այն ժամանակ լուռ էր մնում ու ոչ մի քարոզչություն չէր անում: Իսկ միգուցե Մուկուչյանը գիտեր, որ նախկինում փող չի բաժանվել, բայց կասկածում է, որ հիմա՞ է փող բաժանվելու և փորձում է կանխե՞լ դա իր քարոզչական նյութերով: Կամ էլ երևի ընտրակեղծիքների թեմայով նա «գրանտ» է «կպցրել» ու այդպիսով դարձել ընտրակեղծիքների դեմ պայքարիստ: Եթե Մուկուչյանը նախորդ ընտրությունների ժամանակ տեսել է, թե ինչպես են 10 հազարդրամով «խփվում» տոկոսները, բայց լռել է, ապա դա այլ խոսակցության թեմա է: Իսկ եթե Մուկուչյանը նախկինում համոզված է եղել, որ ընտրակաշառք չկա ու դրա համար է լռել, ապա ենթադրվում է, որ նա հիմա ընտրակաշառքի հոտն առել է ու դրա համար է կոչ անում ՀՀ արդեն իսկ հպարտ դարձած քաղաքացիներին մերժել ընտրակաշառքը: Թե քարոզչություն անելու մոտիվացիոն ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել: Մուկուչյանի հոգին խորն է: Ինքը մի բան գիտի, որ նմանատիպ քարոզ է սկսել: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am