Դուք հավատո՞ւմ եք, որ Մհեր Սեդրակյանն ու Շմայսն են ՀՀԿ-ի գաղափարակիրները. ՀՀԿ-ականն անկեղծանում է

Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ խորհրդի հերթական նիստում քաղաքական դպրոց հիմնելու որոշումը կայծակնային արագությամբ քննադատությունների տեղիք տվեց։ ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է ստեղծել ՀՀԿ քաղաքական դպրոց, որը կկոչվի երջանկահիշատակ վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Քննադատություններն առ այն էին, որ ՀՀԿ-ն նոր դպրոց ստեղծելու փոխարեն պետք է հեռու մնալ կրթական համակարգից, գաղտնիք չէ, որ մոտ երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի դպրոցներն ու ընդհանրապես կրթական համակարգը կուսակցականացվել են եւ այսպես, թե այնպես ՀՀԿ-ն պարտադրում է իր գաղափարախոսությունը բոլորին։ Դպրոցը հանրակրթական հաստատությունից, պետական սերունդ դաստիարակող կարևորագույն ինստիտուտից վերածվել է ընտրակեղծարարության օբյեկտի, որտեղ բոլոր ընտրություններին տնօրենների բարձր հովանու ներքո ՀՀԿ-ի համար տոկոսներ են խփվել։ ՀՀԿ-ի ակունքներում կանգնած, ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը դեռ չգիտի՝ ինչու է ՀՀԿ-ն նման դպրոց հիմնում, ինչ նպատակով, ինչ խնդիր է դրել իր առջեւ: «Նախագահն է նման որոշում կայացրել, ես ճիշտն ասած շատ հպանցիկ եմ լսել, բայց գործունեության բուն նպատակն ու իմաստը դեռ չգիտեմ»,- խոստովանեց ՀՀԿ-ականը։ Կարախանյանը չհամաձայնեց դպրոցներում պարտադրված կուսակցականացման գործընթացին: «Եթե դպրոցի կոլեկտիվն անկեղծ մտնում է կուսակցություն, դա նշանակում է պարտադրե՞լ։ Այսօր Անդրանիկ Մարգարյանի տարելիցին գերեզման էին եկել թե ուսուցիչներ, թե այլ մասնագիտության ներկայացուցիչներ», -ասաց նա։ Քաղաքական դպրոց եղել է նաև խորհրդարյին տարիներին. այն ժամանակ պարտիական դպրոցում սովորում էին ռայկոմի քարտուղարները, նախագահները, սովետական պետության բոլոր բարձր ու միջին պաշտոնյաները: Այն սովետական բյուրոկրատական ապարատի կադրերի դարբնոցն էր։ Հարցրեցինք՝ ՀՀԿ-ն , ըստ ամենայնի, շարունակում է սովետական ավանդույթները։ Սակայն Կարախանյանը կտրուկ հակադարձեց, նախ հիշեցրեց ՀՀԿ-ի գաղափարական հենքը. «Դա Ազգային միացյալ կուսակցությունն է, որի առաջին անդամներից եմ եղել ես, - հասավ նաեւ մեր օրեր,- Մեր կուսակցությունը ազգային գաղափարախոսություն ունի եւ չի կարող պոլիտբյուրոյի նման բան լինել։ Դա երեւի լինելու է ազգային գաղափարներ ուսուցանող։ Եւ այդ գաղափարների հենքի վրա վաղվա օրը լավ գործեր անելն է, ինչը կբերի մեր երկրի ամրապնդմանը, ցավոք սրտի մեր ժողովրդի արտագնա գործունեությունը կա եւ այդ դպրոցի նպատակը կարծում եմ այդ ամրապնդման նպատակը պետք է լինի։Հակառակ պարագայում արդարացված չէ ցանկացած դպրոցի բացումը»,- ասաց ԱԺ պատգամավորը։ Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ի գաղափարակիրներն այսօր Շմայսն ու Թոխմախի Մհերն են, եւ հարցին, թե ով պետք է լուրջ ընդունի այդ նման անձանցով հանդես եկող կուսակցությանը.«Դուք հավատո՞ւմ եք, որ նրանք են գաղափարակիրները,- հարցով պատասխանեց ՀՀԿ-ականը հավելելով,- Չէ, հաստատ նրանք չեն գաղափարական հենքը։ ՀՀԿ-ում կան իսկապես գաղափարակիրներ, որոնք անկախ նրանից, թե իրենց այսօրվա կյանքից գոհ են, դժգոհ են, պահպանում են այն կուրսը, որը գալիս է 1966 թվականից սկսած Ազգային միացյալ կուսակցության գաղափարներից, նպատակներից, անկախությունը զարգացնելու եւ երկիր ունենալու կարեւորագույն սկզբունքից։ Մարդու օրգանիզմն էլ տարբեր օրգաններից է կազմված, որոնք տարբեր ֆունկցիաներ են կատարում»: Ճշտեցինք՝ մականունավորները ՀՀԿ-ի կույրաղի՞քն են. «Չէ, դուք շատ կոպիտ եք, կրկնում եմ մարդու օրգանիզմում էլ կա սիրտ, կան թոքեր, աղիքներ,թեւեր, նրանցից ամեն մեկը տարբեր գործառույթ ու կարեւորություն ունի։ Ես կարծում եմ ՀՀԿ-ում էլ այդ ամբողջ օրգանների ներդաշնակությունն է գործում»։ Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով դպրոցին ասել է, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդելու են այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը, դրա գիտելիքն ունեն: Հարցին, թե հնարավո՞ր է` այդ դպրոցում դասավանդեն Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը: «Դա քննարկման փուլում է գտնվում: Մենք երեկ ենք այդ որոշումը կայացրել: Դեռ այդ հարցին չենք անդրադարձել, թե ովքեր են դասավանդելու: Բայց դասավանդելու են այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը, դրա գիտելիքն ունեն»,- նշել է Աբրահամյանը: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am