Պատրաստակամ ենք ապացուցել, որ չի կարելի դնել ու սևացնել հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ–ի կողմից. Ա. Գեղամյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին

Առավել քան պատրաստակամ ենք հենց ՀՀԿ-ի հետ միասին մեր հանրությանը ապացուցել, որ չի կարելի հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՀՀԿ-ի, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, դնել ու սևացնել՝ անունը դնելով «հեղափոխություն»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ես 2008 թվականից իմ գլխավորած կուսակցության հետ համատեղ դաշնակցային կապերի մեջ եմ ՀՀԿ-ի հետ, սերտորեն համագործակցում ենք, և երկու անգամ անընդմեջ ես պատգամավոր եմ դարձել շնորհիվ այն բանի, որ ես անդամագրված եմ եղել ՀՀԿ-ի միասնական ընտրացուցակին: Կարծում եմ, որ շատ ազնվորեն աշխատել եմ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ցուցակի որ հորիզոնականում է իրեն տեսնում, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Տեսնում եմ ինձ այն հորիզոնականում, որում տեսնում է ինձ Սերժ Սարգսյանը՝ իմանալով մի պարզ բան, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական միջավայրն ինձ շատ ավելի հոգեհարազատ է, քան իշխանականը, դա արդեն բնավորության գիծ է, չհաշված, որ նաև կենսագրական է»: Արտաշես Գեղամյանն ասաց, որ բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հետ կապված, որոշողը ՀՀԿ-ն է լինելու. պատգամավորը հավելեց, որ իր սրտով կլինի Երևանի Դավթաշեն համայնքը: Արտաշես Գեղամյանն ասաց, որ շատ քիչ ժամանակ կանցնի, և ՀՀԿ պատմական դրական դերակատարումն ակնհայտ կդառնա: «Այս փոթորկահույզ աշխարհում ՀՀԿ-ի նախագահի շնորհքն էր, որ ՀՀ-ը, դառնալով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, կարողացավ Եվրամիության հետ կնքել ասոցացման տիպի համաձայնագիր, և մենք ունեցանք ժամանակակից պատմության մեջ եզակի դեպք, երբ իրար պայմանական ասած հակադիր ճամբարներում՝ ԵԱՏՄ–ում և ԵՄ-ում, նման համագործակցություն եղավ»,- ասաց նա և նշեց, որ այս նվաճումը մոռացվել է: «Մոռանում են նաև, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում ասել է, որ ՀՀ ապագան ներառական էկոնոմիկայի հիման վրա է, այսինքն՝ ուրվագծվել էր այն զարգացումը, որը թույլ չտվեց ի կատար ածել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այն ուժերը, որոնք կանգնած էին համապատասխան հիշատակած միավորի հետևում: Սա պետք է հասցնել ընտրողին»,- ասաց նա և նշեց, որ նկատի ունի այն պետությունները, որոնք 86-ից ավելի ՀԿ-ներ էին ֆինանսավորում, և «երբ օվկիանոսից անդին հրահանգը ստացան, կանգնեցին հրապարակում»: Նա նշեց, որ այս ամենի մասին պատրաստ է անկաշկանդ ասել, քանի որ իրեն չեն կարող կոռուպցիայի, խարդավանքի մեջ մեղադրել: «Մի բան կարող եմ 100 տոկոսով ասել, որ այն վերլուծական քննադատական խոսքը, որ կարող եմ ես ասել և պաշտպանված լինել իմ կենսագրությամբ, ոչ մի խարդավանք, անազնիվ բան դեմս չեն կարող դնել, դրա համար լեզուս երկար է լինելու, ուղեղային հնարավորություններս էլ սակավ չեն»,- ասաց նա: Ի դեպ, պատգամավորն ասաց, որ «զզվում է» այն տեսակից, ովքեր դուրս են գալիս և ցեխ շպրտում, և գտնում է, որ դա վտանգավոր տեսակ է: «Աստված մի արասցե, եթե թուրքն ու ազերին հանկարծ մի բան սկսեն, չլինի՞ քաղաքական ուժ, որի ղեկավարը Արցախի հերոս է և սկզբից մինչև վերջ այդ ամենի անատոմիան գիտի»,- ասաց նա:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am