Ինչպես են իրականում բարձրացվել բուժաշխատողների աշխատավարձերը. նախարարի «ճարահատյալ մեծահոգությունը»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» թերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին: Կհարցնեք՝ ինչպե՞ս, բացատրենք: Նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (թերթի և Դավիդյանցի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Ու սա հիմք ունենալով՝ մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները: Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: Նկատենք, որ հայտարարության մեջ ոչինչ չկա գրված ամսաթվերի մասին: Քանի որ, ինչպես ասում են, շան գլուխը թաքնված է այդ թվերի մեջ: Բանն այն է, որ իրականում աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրավական առումով սխալ է: Էլ չասենք այն մասին, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Ի՞նչ է ստացվում: Եթե «Ժողովուրդ» թերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, թեման չէր բացվի, մյուս հիմնարկների՝ 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:

Նկատենք, որ աշխատավարձերի բարձրացման հրամանը նախարարը ստորագրել է ս.թ. հոկտեմբերի 30-ին: Եւ հիմա մեր ձեռքի տակ է հայտնվել նախարարի կողմից կնքված համաձայնագրի մի օրինակ իր մեկ այլ ընկերոջ մասով: Խոսքը վերաբերում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօերն Արման Հովակիմյանին: Այդ համաձայանգիրը թվագրված է հոկտեմբերի 1-ով: Այսինքն՝ նախարարը սկզբում համաձայնագիր է կնքել ընկերների հետ, տարբերակված մոտացմամբ բարձրացրել նրանց աշխատավարձերը: Իսկ հետո, երբ «բռնվեց», հրամանագիր արձակեց հոկտեմբերի 30-ով՝ բոլորի մասին: Մինչդեռ ակնհայտ իրողություն է, որ հրամանագիրը պիտի լիներ սկզբում, հետո նոր տնօրենների հետ կնքվեին աշխատավարձի փոփոխման, բարձրացման համաձայնագրեր: Համաձայնագիրը առանձին անհատներին վերաբերող փաստաթուղթ է, իսկ հրամանը՝ բոլորին է վերաբերում: Ինչեւէ, մենք ամենեւին դեմ չենք, որ հաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվեն: Պարզապես խնդիրն այստեղ արդարության սկզբունքի պահպանման կարեւորությունն է: Եւ վերջում հարց է մնում, թե ով բարձրացրեց բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, նախարարն արեց՝  թերթի շնորհիվ: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am