Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. դեմարշ կլինի՞

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, եւ միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյոք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություններից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համաձայնելու են Հայաստանի համար ԳՔ քվոտան պահպանելուն: Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոսքեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերքվում: Պարզ չէ նաեւ, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողովին հատկապես ինչ դիրքով եւ բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե՞ ընդհանրապես Հայաստանի քվոտայի հարց: Սակայն այս ամենով հանդերձ, ՀԱՊԿ պարագայում հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում, թերեւս, ձեւավորման կարիք ունի առավել ռազմավարական պահանջարկ եւ օրակարգ, իսկ քարտուղարության քվոտայի հարցը լոկ այդ համատեքստում: Իսկ առանցքային օրակարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական նշանակությանը, բնույթին, բովանդակությանը եւ կոչմանը ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաստանի համար՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, թե՞ դա միայն թուղթ է, որը իրականում Հայաստանին ավելի խոցելի եւ հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ: Այն, որ այս խնդիրը կա եւ այն էլ լրջորեն, ակնառու էր դեռեւս Սերժ Սարգսյանի այն բաց դժգոհություններից, որ հնչեցրել է ՀԱՊԿ վեհաժողովներում: Սակայն մյուս կողմից դրանք դառնում էին Հայաստանի անզորության վկայություններ: Հայաստանում իշխանափոխությունից հետո, անշուշտ, փոխվել է նաեւ Հայաստանի իշխանության քաղաքական կարողությունների բազան եւ այս առումով, Հայաստանից իհարկե ակնկալվում են ոչ այնքան հուսահատ դեմարշներ, այլ շատ առարկայական քաղաքական հարցադրումներ: Այլ խնդիր է, որ որեւէ դեմարշ կարող է հաջորդել այդ հարցադրումների հանդեպ անտարբեր կամ արհամարհական վերաբերմունքին, եթե այդպիսին լինի ՀԱՊԿ անդամների վերաբերմունքը: Այս տեսանկյունից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրից պահանջվում է ուշադրության այդպիսի թիրախավորում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի հանդեպ «մարզական հետաքրքրասիրության» փոխարեն: Դրական է այն, որ Հայաստանի նոր իշխանությունը մի քանի անգամ թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ ՀԱՊԿ խնդիրը դիտարկում է հենց այդ լայն՝ կազմակերպության բնույթի կոնտեքստում: Սա, իհարկե, մեկ վեհաժողովի, անգամ մեկ տարվա լուծելիք խնդիր չէ, սակայն շատ կարեւոր է գործընթացի մեկնարկը եւ ռազմավարական տեսլականը, որով կուղեկցվի այն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am