ՔՊ-ն ԱԺ «կինոյի» համար թեկնածուների «քաստինգ» է անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։ Օրերս «քաստինգը» չանցած թեկնածուներից մեկը մեզ պատմեց, որ իրեն հրավիրել են նիստին, ուսումնասիրել կենսագրությունը, հարցեր տվել։ Իսկ իր հեռանալուց հետո, ինչպես տեղեկացել է վարչության անդամներից մեկից, քննարկել ու ջախջախել են իր թեկնածությունը՝ այն համարելով ԱԺ գնալու համար ոչ պիտանի։ Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ «ՔՊ»-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»։ Այս առումով բարդ է լինելու, ասենք՝ մշակույթի, առողջապահության, տրանսպորտի և էլի մի քանի նախարարի գործը, որոնց մարդիկ գրեթե չեն ճանաչում։ Հիմա որոշվում է, թե ով որ ընտրատարածքից է առաջադրվելու։ Հայտնի է, որ Երևանի Կենտրոն և Էրեբունի տարածքներում առաջադրվելու են Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը։ Մալաթիա-Սեբաստիայում՝ Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Նոր Նորքում՝ «Լուսավորից» «փախած» Հայկ Կոնջորյանը։ «ՔՊ»-ն ռեյտինգային թեկնածուների պակաս ունի Վայոց ձորում և Սյունիքում։ Իսկ դատելով Կապանի քաղաքապետի ընտրություններից՝ Սյունիքում հեշտ չի լինելու»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ոսկու գինն այսօր Գուգարք գյուղում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են Ջերմաստիճանը մի քիչ էլ կբարձրանա, ձյան փոխարեն անձրև կգա. եղանակի տեսություն #ՀԻՄԱ․ Ինձ մի բան է պետք․ ես ասում եմ՝ լուծելու ենք խնդիրն ու․․․ Ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը (video) Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Եկեղեցու թշնամին է», «Լակոտություն է», «Իրավունք չունի Կաթողիկոսի գործերին խառնվի»․ գյումրեցիներ (video) Պարտադիր բժշկական ապահովագրություն. իշխանությունների հնչեղ հայտարարություններ և անվերջանալի բրոունյան շարժում Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին. Սուրեն Սուրենյանց (video) 47-ամյա տղամարդը հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ Փաշինյանը դա էլ է նվիրում թուրքերին և ադրբեջանցիներին․ ինչ սարսափելի հետևանքներ են սպասվում (video) Ձյուն է տեղում Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Եկեեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am