Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չի

Իշխանափոխությունը տեղի է ունեցել "Մերժիր Սերժին" կարգախոսով և ունեցել է համաժողովրդական աջակցություն։ Խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտի դեգրադացիայի պայմաններում է անցկացվում՝ նախատեսված ժամկետից շուտ, որի պատասխանատվությունը կրում է մեկ անձ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստումների, ընտրությունները պետք է անցկացվեին երեք պայմանների կատարելուց հետո․ -նոր Ընտրական Օրենսգրքի փոփոխություն, -կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, -անօրինական ունեցվածքի վերադարձի մեխանիզմների մշակում։ Երեք պայմաններն էլ չեն կատարվել։ Նոր խորհրդարանում, ըստ կանխատեսումների, ՔՊԿ-ն ունենալու է ճնշող մեծամասնություն։ Քաղաքացիներն այդ կուսակցության համար քվեարկելու են զուտ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրության մեծ հատվածի մոտ եղած վստահության համար։ Մի զգալի հատված էլ չի մասնակցելու ընտրություններին, իր համար ընդունելի թեկնածուներ չունենալու պատճառով։ Ցուցակում, ըստ նախնական տեղեկատվության, չկա որևէ անձ, բացի Նիկոլ Փաշինյանից, որն ունենա հանրային լայն վստահություն կամ քաղաքական խարիզմա։ Նոր խորհրդարանի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Նիկոլ Փաշինյանի ձախողումի դեպքում այդ խորհրդարանն դառնալու է անպիտան՝ անիմաստ։ Այդ խորհրդարանը միակ առաքելությունը քաղաքական ու տնտեսական ռեֆորմներն են։ Հիմա Արցախի հարցը քննարկենք։ Արցախի հարցում, բացի ընդհանուր, խուսափողական տեսակետներից, որոնց իմաստն այն է, որ հայ ժողովուրդն է այդ հարցի տերը, չի հնչել։ ՔՊ-ի ցուցակում որևէ անձ չկա, ով լայն հանրությանը հայտնի լինի Արցախի հարցում հանրային հնչեղություն ունեցող որևէ տեսակետով։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ հարցի "տերը" չի։ Նրա խարիզման կառուցվել է սոցիալական արդարության և օրինականության համար պայքարի գաղափարի վրա։ Մենք ունենալու ենք մի խորհրդարան, որն Արցախի հարցում հանրային լեգիտիմությունը չի ունենալու։ Այդ հարցը հանրային լայն տիրույթում է միայն քննարկվելու։ Արցախի հարցում "սյուրպրիզների" ի հայտ գալու դեպքում գործող իշխանությունը ծանր քաղաքական ճգնաժի առջև է կարող հայտնվել։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am