«Ձմռանը շենքը կարող է փլուզվել՝ տանիքի պատճառով». Լոռու մարզի Շամլուղի 10-րդ շենքի բնակիչները դիմում են ՀՀ իշխանություններին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին Բաց նամակ Ձեզ ենք դիմում՝ Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկի՝ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքի՝ 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներս: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել և փրկության ձայն ենք բարձրացնում: Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան 10-րդ շենքը տասնամյակներ շարունակ Շամլուղի դեմքն է եղել, կենտրոնական հրապարակում է գտնվում՝ այգու հարևանությամբ, խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքն իր բարձր առաստաղներով, հարմարավետ կահավորված լայնարձակ մուտքերով և մեծ սենյակներով: Երկու տասնամյակից ավելի մեր շենքի տանիքը երբևէ վերանորոգման չի ենթարկվել, ինչի արդյունքում շենքը այսօր հայտնվել է փլուզման եզրին, իսկ մեր՝ բնակիչներիս կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է: Եռահարկ և երկու մուտքերից բաղկացած բազմաբնակարան շենքում բնակիչների կյանքն ուղղակի վտանգի տակ է՝ ամեն օր, յուրաքանչյուր անձրևից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի...»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ (նկարները՝ կցված են), որոնք իրական սպառնալիք են ներքևի հարկում բնակվող բնակիչների կյանքին և անվտանգությանը: Շենքի սեփականատերերը, որոնց մի մասը արտերկրում են գտնվում, իրենց սեփականաշնորհված բնակարանները օգտագործում են տարվա տաք եղանակներին՝ վերադառնում են Հայաստանի այլ քաղաքներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից՝ մի քանի ամսով իրենց հանգիստն անցկացնելու, սակայն շենքը ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, օրեցօր ավելի ու ավելի խարխուլ է դառնում, և բնակիչները չգիտեն ինչպես վարվել՝ եթե իրենց բնակարանները ներսից վերանորոգեն՝ միևնույն է, տանիքում անցքեր կան, անձրևն ու ձյունը ներս են անցնում, այսինքն՝ շենքը վտանգի տակ է գլոբալ առումով: Տարիներ շարունակ Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին և նրա աշխատակազմին մենք՝ շարունակաբար հորդորել, խնդրել, պահանջել ենք՝ զբաղվել շենքով, սակայն նրանցից միաբերան միայն մեկ նախադասություն ենք լսել՝ «ձեր շենքը վթարայինի տակ ա»: Նույնիսկ մի քանի բնակիչներ ցանկացել են իրենց միջոցներով վերանորոգել իրենց պատշգամբը, կամ տանիքի մի հատված, սակայն նախկին քաղաքապետն ու նրա աշխատակիցները կրկին ասել են՝ «ինչի՞ եք ի զուր փող ծախսում, մեկ ա վթարային շենք ա»: Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքը «վթարային է», ինչո՞ւ բնակիչները պաշտոնապես տեղեկացված չեն դրա մասին՝ գրավոր: Եթե «վթարայինի» կարգավիճակ կա, ուրեմն ի՞նչ՝ մենք պետք է նստե՞նք, ամեն օր շնորհակալ լինենք Աստծուց, որ մեր շենքն այսօր էլ չփլուզվե՞ց: Իսկ ո՞րն է պատկան մարմինների անելիքը... Եթե «վթարային շենք» է, ուրեմն՝ կամ բնակիչներին հանե՛ք շենքից, այլ բնակարաններով ապահովեք, կա՛մ վերանորոգեք փլուզվող շենքը: Մենք չգիտենք, թե որն է եղել մեր շենքի նկատմամբ ընդգծված և հետևողական արհամարհանքի պատճառը նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի կողմից վերջին 15 տարիների ընթացքում, բայց այլևս չենք լռելու՝ դանակը ոսկորին է հասել: Մենք ոգևորված ենք, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն արդեն մեկ տարի բավական ակտիվ աշխատում է, որոշ դրական քայլեր են իրականացվել Շամլուղում: Հույս ունենք, որ նա կտարբերվի նախորդից, մեր բարձրացրած փրկության այս ձայնը տեղ կհասնի և նա հետևողական կլինի Շամլուղի երբեմնի ամենաներկայացուցչական շենքը փրկելու և մեր՝ բնակիչներիս անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքը անհապաղ վերանորոգման կարիք ունի, խնդրում ենք, հորդորում ենք իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով, սակայն մինչ այդ շուտափույթ ամրացման կարիք ունի տանիքը, որը չենք կարծում, թե մեծ գումարների խնդիրն է: Առաջնային կերպով խնդրում ենք ամրացնել տանիքը, որպեսզի քամիներից խախտված ու վնասված տանիքի պատճառով այս ձմռանը շենքը չփլուզվի: Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝ Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան 7 նոյեմբերի, 2018թ.

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am