Իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է, թող ոտքի տակ չընկնեն. Շարմազանով

Factor.am-ի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: -Թեև ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, այդուհանդերձ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ձեր կուսակցությունում փոշմանել են և չեն մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ կասեք: -Այդ հրապարակումներն անհեթեթություն են, փոշմանելու որևէ հարց չկա: Ճիշտ է՝ դեռևս որոշում չկա, բայց ՀՀԿ-ում տրամադրված են մասնակցել ընտրություններին: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականության մեջ մտնելը արտոնություն չի և փափուկ կյանքի համար չի: Եթե դու մտել ես քաղաքականություն, կուսակցություն ես և ոչ թե գարեջրի սիրահարների միություն, ապա պետք է մասնակցես ընտրություններին: Քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, ես շատ ուրախ եմ, որ օր օրի իմ այս կարծիքի կողմնակիցները կուսակցությունում ավելանում են: Մամուլում նման հրապարակումն էժան PR է: Թող ոչ մեկ չսպասի, որ Հանրապետականը դադարեցնելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը ՀՀ-ում, հատկապես հիմա, երբ Շարմազանովի և իր ընկերների ասելիքն ավելի լսելի է և ավելի մեծ կարիք կա դա հանրությանն ասելու: Բոլորը մի բևեռում են, որը գլխավորում է Փաշինյանը, և այստեղ կա մի փոքր բևեռ, որը գլխավորում է Հանրապետականը: -Կուսակցության համաժողովը ևս լինելո՞ւ է, ինչպես արդեն հայտարարվել է: -Պարտադիր չէ հենց համաժողով լինի, խնդիրն այն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը քննարկի հնարավորինս լայն շրջանակների հետ, դրա համար անունը կդնենք համաժողով, թե խորհրդի ընդլայնված նիստ՝ էական չէ: Այսինքն՝ խորհրդի նիստ է լինելո՞ւ նոյեմբերի 11-ին: Այո, ես կարծում եմ՝ ավելի հնարավոր է, որ խորհրդի նիստ լինի կամ խորհրդի ընդլայնված նիստ լինի: Բնականաբար, այն փակ կլինի, որտեղ կլինեն ելույթներ, կարծիքներ, բանավեճեր, որի արդյունքում էլ կծնվի վերջնական ճշմարիտ կարծիք,որով էլ կգնանք դեպի ընտրություններ: Ինչ վերաբերում է օրվան, ապա նախնական՝ նոյեմբերի 11-ին, գուցե մեկ օր այս կողմ, մեկ օր՝ այն կողմ, դա տեխնիկական հարց է: -Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի հայտարարությունը․ նա տեղեկացրել է՝ չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: -Նախ՝ հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի հայտարարությանը, երկրորդը՝ ինձ համար իր որոշումն անակնկալ չէր, Կարեն Կարապետյանն ու նրա ընտանիքը շատ լուրջ ներդրում են ունեցել և ունեն ՀՀ-ում բազմաթիվ սոցիալական և տնտեսական բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Մնում է շնորհակալություն հայտնել պարոն Կարապետյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար։ Ես իմ քաղաքական գործունեությունը խորհրդարանում սկսել եմ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը խմբակցության ղեկավարն էր, անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում նրան իր արածների համար՝ թե պետությանը, թե կուսակցությանը: Կարեն Կարապետյանին մաղթում եմ հաջողություն: Ձեր կուսակցությունում ռեյտինգայինով ընտրված պատգամավորներից ովքե՞ր են կրկին առաջադրվելու, կա՞ն այդպիսիք: Առաջադրումները կլինեն, կտեսնեք: Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am