Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը» վախենում է իր անվտանգության համար (տեսանյութ)

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը վախենում է իր անվտանգության համար։ Սիմոնյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր էր ժամանել ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ NEWS.am–ի հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունի և վերջին շրջանում մշտապես շրջում է իրավապահների ուղեկցությամբ։ Սիմոնյանը հրաժարվեց ասել՝ արդյոք իրեն ինչ–որ մեկը սպառնացե՞լ է։ Նա չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե ինչու՞ չի ներկայանում Հայկ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստերին։ Նշենք, որ այդ գործով Մանուկյանն ունի տուժողի կարգավիճակ։ Մեկ այլ՝ թմրանյութի իրացման վերաբերյոլ քննվող քրեական գործով էլ Մանուկյանը ամբաստանյալի կարգավիճակում է։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ձեռք բերված թմրամիջոցն իրացնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որն իրացրել է Գոռ Համբարձումյանին, Լևոն Գաբրիելյանին, իսկ մի մասն իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայում: Դավիթ Սիմոնյանից բացի այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Էդուարդ Ղազարյանը և Գոռ Համբարձումյանը։ Ղազարյանն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ, ներկայումս գտնվում է կալանքի տակ, իսկ Դավիթ Սիմոնյանից 3.56 գրամ մարիխուաննա ձեռք բերելու մեջ մեղադրվող Գոռ Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Այսօրվա դատական նիստին, սակայն Համբարձումյանը չէր ներկայացել։ Հաջորդ դատական նիստին նրա ներկայությունն ապահովելու համար, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց բերման ենթարկել նրան։ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ, սակայն 2018 թ. հունիսի 29-ին Սիմոնյանը դատախազություն հաղորդում էր ներկայացրել եւ հայտնել, որ 11 տարի առաջ իր վրա կրակել եւ մարմնական վնասվածք է պատճառել Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերաբացված քրեական գործի շրջանակներում Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար։ Վերաբացված քրեական գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am