«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է. fip.am

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ Այս նշանակումը, սակայն, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Նախ գրվեց, որ Բաղրամյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ունի խնամիական կապեր, ինչը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Վանեցյանը՝ ասելով, որ հանդիսանում է վերջինիս բաջանաղը։ Հատկանշական է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Ոստիկանության նախնական տվյալներով «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որպես կաշառք, ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ։ Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ Գարեգին Բաղրամյանը եղել է վերը նշված 7 պաշտոնատար անձանց կազմում, ովքեր ընկերության հաշվին մեկնել են Փարիզ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու փաստերով։ Գործի շրջանակներում այս պահին նախարար Բաղրամյանը ներգրավված է վկայի կարգավիճակով, այդուհանդերձ նշենք, որ վերոգրյալ արարքը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 10 տարի ժամկետով։  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am