Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրանի հրթիռային ծրագիրը կապ չունի միջուկային սպառազինության հետ: Այն կօգտագործվի որպես պատասխան ԱՄՆ-ի քայլերին: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախագահ Ջավադ Զարիֆը: Իրանի կողմից մարտի սկզբներին կատարված հրթիռային փորձարկումների հետ կապված` ԱՄՆ-ի ղեկավարները մտադրվել են միակողմանի քայլերը շարունակելով խափանել այդ հրթիռային ծրագրերը: Այդ մասին հաղորդել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը բարձրացվել է նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում: «ԱՄՆ կառավարության կողմից Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում կիրառված վերջին միջոցառումներին մենք կպատասխանենք մեր հրթիռների հնարավորությունների մեծացմամբ»,- ասել է Զարիֆը Պակիստանի Իսլամաբադ քաղաքում: Նա նաև հայտարարել է, որ իրանական հրթիռային ծրագիրը որևէ կապ չունի միջուկային սպառազինության հետ: Մարտի 8-9-ը Իրանում կատարվել են սեփական արտադրության բալիստիկ հրթիռների փորձարկում:
