Ոչնչացվել է ԻԼԻՊ-ի «ֆինանսների նախարարը»
ԻԼԻՊ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը», վերջին շաբաթում ոչնչացրել են Կոալիցիոն ուժերը: Նա նաև պատասխանատու էր խմբավորման օտարերկրյա ցանցի համար: Նրա իսկական անունը Աբդել Ռահման Մուստաֆա ալ-Կադուլի է, ծագումով Իրաքի Մոսուլ քաղաքից է, հայտնում է Euronews-ը: «Մենք անցկացնում ենք ԻԼԻՊ-ի վերնախավի ոչնչացման շարունակական գործողություններ: Միայն այս շաբաթ ԱՄՆ-ի զինվորականներն սպանել են ահաբեկչական խմբավորման ղեկավարության նշանակալի ֆիգուրների, ներառյալ, ինչպես մենք ենք ենթադրում, Հաջի Իմամին, որն իրականացրել է ֆինանսների նախարարի դեր ու պատասխանատու է եղել որոշ միջազգային գործերի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Հաղորդվում է, որ Հաջի Իմամն սպանվել է ավիահարվածի հետևանքով: Բացի այդ՝ ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, այդ ժամանակ ոչնչացվել է նաև ջիհադիստների ղեկավարներից մեկը՝ Վրաստանում ծնված Թարխան Բատիրաշվիլին, որը հայտնի էր որպես «Ումար-չեչենցի»:
