Իմ մտքերը զոհերի հետ են. Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դատապարտել է Ստամբուլում իրականացված ահաբեկչական ակտը, հաղորդում է ռուսական TASS-ը:«Ես դատապարտում եմ այսօր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական դաժան ակտը։ Ներկայումս իմ մտքերը զոհերի հետ են»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել 15 մարդ։
