Մարգարիտ Եսայան. «Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն»

Ժողովուրդը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ – Տիկին Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում։ – Այո, իհարկե առաջադրվելու եմ։ Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը։ – Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել։ Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի։ – Ովքեր պետք Է գնային, արդեն գնացել են։ Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ։ – Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։ – Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն։ Ըստ իս՝ թիվ մեկ պայմանը անկեղծությունն է։ Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի։ – Ձեր նշածները ե՞րբ պետք է երեւան։ – Կերեւան քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր։ Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված։ Բայց էլի եմ ասում՝ ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը։ Վստահ եմ՝ շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու։ Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն։ Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ՝ մենք ունենք նորմալ շանսեր։ Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի։ – Ինչի՞ հետ է դա կապված։ – Դա կապված է միայն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ՝ բացառապես նրանը։ Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am