Ատեստատ չստացած՝ բանակ են գնալու. նախկինից մնացած խնդիր

Հայաստանի մի շարք քոլեջներում ուսման տևողությունը 9–րդ դասարանի բազայով չորս տարի է: Սա նշանակում է, որ տղաները քոլեջը պետք է ավարտեն 19 տարեկանում, իսկ սա էլ նշանակում է, որ նրանք բանակ կզորակոչվեն քոլեջը, որ նույնն է, թե ավագ դպրոցը չավարտած: Հաշվի առնելով, որ քոլեջներն ըստ էության իրենց կարգավիճակով հավասարեցված են ավագ դպրոցին, ինչի արդյունքում դեռևս 2017 թվականից բոլոր քոլեջներում 9–րդ դասարանի բազայով ընդունվածների ուսումը կազմակերպվում է բացառապես անվճար հիմունքներով, շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց երեխաները բանակ են զորակոչվելու, ըստ էության, դպրոցը չավարտած և վերջին դասարանում սովորելու են արդեն 20 տարեկանում, իսկ ատեստատ կարող են ստանալ միայն 21–ում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին խմբագրությանը դիմած մի քանի ծնողներ: Նրանք դեմ չեն ծառայելուն, ուղղակի տարակուսած են, որ սույն փաստը հաշվի չի առնվել, և բոլոր քոլեջները չեն դարձել եռամյա կրթությամբ: Այս հարցի կապակցությամբ փորձեցինք ստանալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը: «Զինծառայության մասին օրենքում հստակ գրված է, թե 18 տարին լրացած քաղաքացիներից կրթության գծով ովքեր կարող են ժամանակավորապես ազատվել ծառայությունից, կամ, ավելի ճիշտ, հետաձգել իրենց ծառայությունը: Այդ ցանկում հայաստանյան որևէ քոլեջ չի կարող մտնել, որովհետև այդտեղ խոսքը կարող է լինել միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին»,–ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Կարծում ենք՝ այստեղ խնդիր ունեն թե՛ կրթության և գիտության նախարարությունը, թե պաշտպանության նախարարությունը՝ համատեղ ուսումնասիրելու նախկինից մնացած առկա խնդիրը: Առաջիկայում կփորձենք այս թեմայով հասկանալ նաև ԿԳՆ դիրքորոշումը: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am