400 ահաբեկիչ է ոչնչացվել Պալմիրայի ազատագրման ժամանակ
Կառավարական զորքերի և ժողովրդական աշխարհազորի ջոկատների կողմից սիրիական Պալմիրայի ազատագրման ժամանակ ավելի քան 40 գրոհային է ոչնչացվել: Միևնույն ժամանակ, ազատագրողների երկրում նույնպես զոհեր կան. մահացած է համարվում մոտ 180 մարդ: Հաղորդվում է նաև, որ քաղաքից փախուստի դիմած ահաբեկիչների մի խումբ թաքնվում է մոտակա բնակավայրերում: Նրանց հետապնդում են սիրիացի զինվորականները: Գրոհայինները պայթուցիկ սարքեր են թողել քաղաքի փողոցներում և շենքերում: Ներկայումս սակրավորները զբաղվում են դրանց վնասազերծմամբ: Նման տեղեկություն է հաղորդում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով «ՍԱՆԱ» տեղական լրատվական գործակալությանը: Սակայն, այդ տեղեկատվությունը Դամասկոսում դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական բանակի զորքերը ժողովրդական աշխարհազորի մարտիկների հետ միասին ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Պալմիրա քաղաքը:
