Ո՞վ է հովանավորում ահաբեկչությունը. Yenicag, Թուրքիա

Բրյուսելի ահաբեկչությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, նենգ հարձակումների թիրախը նորից քաղաքակիրթ աշխարհն էր և համամարդկային արժեքները»: Իրականում այս հայտարարությունը անտեսում է ահաբեկչության իրական չափանիշները: Ծայրահեղ սխալ է հատկապես այն միտքը, որ ահաբեկչության թիրախը «քաղաքակիրթ աշխարհը» և «համամարդկային արժեքներն են», քանի որ մահմեդական երկրներում բոլոր ահաբեկչական խմբավորումները ստեղծել են «քաղաքակիրթ Եվրոպայի» հատուկ ծառայությունները: Պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, երբ ահաբեկիչների կողոպտած ինքնաթիռները բախվեցին երկնաքերներին: Կատարվածի առիթով ԱՄՆ-ն սկսեց իր «խաչակրած արշավանքը»: Այդ նույն պատճառաբանությամբ նրանք ներխուժեցին Աֆղանստան և Իրաք, Լիբիա և Սիրիա՝ ի սկզբանե ահաբեկչության մտրակը Թուրքիայի վրա բանեցնելով: «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը նրանք համարեցին «ԱՄՆ-ի ցամաքային զորքերը տարածաշրջանում»: Այս դեպքում ահաբեկչությունը թիրախ չի՞ դարձնում քաղաքական աշխարհը և համամարդկային արժեքները: Այդ դեպքում ո՞ւմ դեմ է այն ուղղված: Թող ոչ ոք չփորձի հիմարացնել ժողովրդին. ահաբեկչությունն ուղղված է մահմեդական աշխարհի, նախևառաջ Թուրքիայի դեմ: Իհարկե, կարելի է հակադարձել. «Այդ դեպքում ինչի՞ համար են ԵՄ-ի կենտրոնում ահաբեկչությունները»: Մի շտապեք. ինչ խաղ ասես որ չեն խաղում շախմատային այս տախտակին: Պատկերացրեք, որ այդ հարձակումները շատանան: Քաղաքակիրթ կոչվող այդ երկրները ում պիտի մեղադրեն, իհարկե՝ մահմեդական աշխարհին և Թուրքիային. մի՞թե նրանք հիմա չեն մեղադրում Թուրքիային ԴԱԻՇ-ի համար, որը իրենք էլ հենց ստեղծել են: Մյուս կողմից՝ Բրյուսելի ահաբեկչություններից հետո ԵՄ-ի մասնաշենքերը տարհանվեցին Բելգիայի մայրաքաղաքից: Իսկ ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող գրասենյակում բարձրացրին անվտանգության աստիճանը: Թեզիսն այն մասին, որ հարձակումն ահազանգ էր ուղղված ոչ թե ՆԱՏՕ-ին, այլ «Եվրոպայի սրտին» ճշմարիտ է: Այդ տեսանկյունից փորձ է արվում ազդել Գերմանիայի և Ֆրանսիայի վրա, որոնք ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ մահմեդական աշխարհի հանդեպ ձգտում են վարել մի քաղաքականություն, որը տարբերվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վարածից: Եվս մեկ անգամ հիշեցնենք: ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի համար 2001թ. հունիսի 21-ին գրված հուշագրում Լարուշը, որ իր թեկնածությունն էր դնում ԱՄՆ գրեթե բոլոր նախագահական ընտրություններում, հայտարարեց, որ Լոնդոնում են գտնվում այնպիսի կազմակերպությունների կենտրոններ, իչպիսիք են «Մուսուլման եղբայրներ» և «Ալ-Ջիհադ» (Եգիպտոս), ՀԱՄԱՍ (Պաղեստին), «Իսլամական բանակ» (Ալժիր), ՔԱԿ (Թուքիա), «Թամիլ» (Շրի Լանկա) կազմակերպությունները: Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ի ահաբեկիչների ցուցակում ընդգրկված 30 կազմակերպություններից 16-ը Մեծ Բրիտանիայի կողմից ռազմա-ուսումնական կամ լոգիստական աջակցություն են վայելում: Մի՞թե հանուն համամարդկային արժեքների:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. թվեր. «Ժողովուրդ» Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում. «Իրավունք» Ով է լինելու «Հայաստան» դաշինքի շտաբի պետը. «Հրապարակ» Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ» Նիկոլը կրկին հայտնվեց դժվարին իրավիճակում՝ այս անգամ եվրոպական. «Իրավունք» «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին. «Իրավունք» Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը․ «Հրապարակ» Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել. «Իրավունք» Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ» ՔՊ-ն նոր որոշում ունի. «Ժողովուրդ» 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am