«Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ». Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյան. Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ

Հայրենատե՛ր և պատվախնդի՛ր Հայեր «Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղի՛ր պատերազմի» հայտնի պատգամն առավել շատ վերաբերում է այն ազգերին ու պետություններին, որոնք շրջապատված են դարավոր թշնամի հարևան ազգերով ու պետություններով, կամ «… ատյացներով»: Բնականաբար, այս հայտնի պատգամն ուղղակիորեն վերաբերում է նաև արարչագործ հայ ազգին, Հայաստանին ու Արցախին: Ինչո՞ւ և ինչի՞ համար են պատերազմները. բացառապես հողի՝ սուրբ հողի, պահպանության և այդ հողն արարող մարդու անվտանգությունն ապահովելու համար: Արարչի կողմից ստեղծված հայ ազգը, Հայկ Նահապետից մինչ օրս, բազմահազար հայորդիների արյան գնով, միշտ պաշտպանել և պաշտպանելու է հայկական բարձրավանդակը բոլոր տեսակի թշնամիների ոտնձգություններից: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում և գյուղերում ամփոփված են Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մարտիրոսված բազմահազար հայորդիների աճյունները: Եվ, նահատակված քաջորդաց զավակների որբանալը բացառապես մեկ մխիթարություն ունի՝ հայոց սուրբ հողի պաշտպանությունը, որն առաքելություն է յուրաքանչյուր հայի համար: Անկախ նրանից, թե սույն թվականի ապրիլ-մայիսյան իշխանափոխության արդյունքում ձևավորված Հայաստանի ժամանակավոր իշխանության կողքին կանգնած քաղաքացիների թիվը որքան է, անկախ նրանից, որ Հայաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայտարարում են, որ Արցախի հիմնախնդիրը բացառապես պետք է լուծվի Արցախի ու Հայաստանի ժողովրդի ցանկությամբ և կամքով, այս բոլոր խոսակցությունները քաղաքական պոպուլիզմ են և քաղաքական մանիպուլյացիա են: Ինչո՞ւ: Որովհետև, հայկական բարձրավանդակում և բարձրավանդակից դուրս բնակվող, ողջ հայ ժողովուրդն, իր իշխանության հետ միասին, իր սին, կեղծ, պայմանական խաղաղության համար չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու, պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ: Իրոք, հողը սուրբ է և մնայուն, իսկ մարդը՝ մահկանացու, և ոչ մի մահկանացու իրավունք չունի իր ապուպապերի քրտնաջան աշխատանքի արդյունքում պահպանած, իր եղբայրների և քույրերի արյան գնով պաշտպանած և ազատագրած հայոց սուրբ հողը դարձնելու քննարկման առարկա: Հայ ժողովուրդն ու իր իշխանությունը կարող են որոշումներ կայացնել ցանկացած հարցի, բայց ոչ երբեք հայոց սուրբ հողի լինել-չլինելու, հանձնել-չհանձնելու վերաբերյալ: Դա նույնն է, որ քննարկես և որոշում կայացնես ազգիդ, ընտանիքիդ, ծնողներիդ և զավակներիդ լինելության կամ չլինելության վերաբերյալ: Հիմա կհարցնեք, թե Ադրբեջանին առանց հողեր զիջելու, ինչպե՞ս ենք լուծելու մեր խաղաղությունը, չէ՞ որ մենք արյուն և զոհեր չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղ ապրել և բարեկամություն անել Հայաստանի հարևան պետությունների հետ։ Միանգամից պատասխանեմ. չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե, պատրաստ չլինենք պատերազմի: Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի յուրաքանչյուր ակնթարթ պատրաստ չենք մեռնելու հանուն Հայաստանի, Արցախի և ողջ հայության անվտանգության պահպանության: Չի՛ լինելու խաղաղություն, եթե մենք ազգովի, ամեն րոպե ներդրում չունենանք հայոց ազգային բանակի անընդհատ հզորացման գործում: Երբեք մի՛ վախեցեք արյունից և զոհերից, եթե այդ արյունն ու զոհերը հանուն հայ ազգի և Հայոց Տան պաշտպանության են։ Բարեկամություն անել Հայաստանի հարևան ո՞ր պետությունների հետ. Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, Իրանի՞, թե՞ Վրաստանի: Իհարկե, Իրանի և Վրաստանի, այլ ոչ թե մարդակործան ՆԱՏՕ-ի և պատերազմամոլ ԱՄՆ-ի հովանավորյալներ Թուրքիայի և հայատյաց Ադրբեջանի: Միանշանակ է, որ բոլթոններն ու միլսերը, հատկապես այս ժամանակահատվածում, անընդմեջ վխտալու են Հայաստանում, և, իրենց դոլարային գայթակղությամբ, ձգտելու են Հայաստանի բարձրագույն իշխանության միջոցով Հայաստանից դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, զուգահեռաբար Հայաստանին թշնամացնելով Հայաստանի հարևան-բարեկամ պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մեկ գերնպատակ հետապնդելով. Հայաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար դարձնել զորավարժարան ու Հայաստանի տարածքը հիմնականում օգտագործել ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար, իսկ ռազմաբազան օգտագործել Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Իրանի դեմ: Եվ, այս ազգադավ, հայակործան ծրագիրն ԱՄՆ-ն, իր խորին համոզմունքով ու վստահությամբ, իրականացնում է իր հրամանները կատարող, իրեն ենթարկվող Հայաստանի նոր իշխանության միջոցով: Թերևս, Հայաստանի բարձրագույն իշխանությունը հնարավորություն ուներ և ունի չսխալվելու ու պահպանելու Հայաստանի ինքնիշխանությունը և, ԱՄՆ-ի հայակործան ծրագրի գայթակղությանը չտրվելու փոխարեն, կայացնելու իմաստուն վերջնական որոշում. Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիրական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Շուրջ 7 ամիս շարունակ, Հայաստանի գործող բարձրագույն իշխանությունը, օգտագործելով 21-րդ դարի մարդկությանը խաբելու լավագույն տեխնոլոգիան՝ քաղաքական պոպուլիզմն ու քաղաքական մանիպուլյացիան, իր հավատարմությունն ու երդումն է տվել և տալիս ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի համար զորավարժարան հանդիսացող Հայաստանի գործող իշխանությունն, անընդհատ շեշտելով իր լեգիտիմությունը, հոխորտում է, թե Արցախի հիմնախնդիրը բացառապես լուծելու է հայ ժողովուրդը, այսինքն՝ որևէ հրապարակում համախմբված հայ ազգի բնակչության մի մասը, և, եթե անգամ այդ լուծումն Արցախի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելը լինի, ըստ նրանց, դա լինելու է հրապարակում հավաքված՝ իբր ամբողջ հայության «հայրենասիրական» ցանկությունը: Երբե՛ք, լսո՞ւմ եք, հա՛յ ժողովուրդ, Հայաստանի իշխանությո՛ւն, ո՛չ մեկդ, երբե՛ք իրավունք չունեք անգամ քննարկելու հայոց սուրբ հողի ճակատագիրը, քանզի գոյություն ունի մեկ ճշմարիտ ուղի և առաքելություն. միշտ պատրաստ լինել մեռնելու հանուն հայոց սուրբ հողի և հայ ազգի պաշտպանության. «Չկա ավելի բարձր պարգև, քան մարտիրոսվել և անմահանալ ազգիդ ու ժողովրդիդ համար»: Հայաստանի ցանկացած իշխանության և հայ ժողովրդի կողմից հանցագործությո՛ւն և պետական դավաճանությո՛ւն են նույնիսկ Արցախի ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ քննարկումները: Արցախը մայր Հայաստա՛ն է, և վե՛րջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am