2020 թվականին ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն առանց վիզային ռեժիմի մեկնել եվրոպական երկրներ. 168 ժամ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով եվրոպական երկրներում բնակվող հայերի՝ կարգավիճակի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցերին, նշեց, որ այս պահին ՀՀ արտգործնախարարությունը չի կարող հստակ ասել, թե Եվրոպայում քանի հայ է բնակվում, որը չունի կարգավիճակ։ «Մեր հայրենակիցների վերադարձման և վերաինտեգրման հարցերը գտնվում են առաջնահերթությունների շարքում։ Կարող եմ ասել, որ կա բավականին հետաքրքրություն Հայաստան վերադարձի տեսանկյունից, վերադարձն առհասարակ կազմակերպվում է Հայաստան-ԵՄ համապատասխան իրավական փաստաթղթերով։ ԵՄ անդամ տարբեր երկրների հետ համապատասխան չարտերային չվերթերով Հայաստան են վերադառնում մեր այն հայրենակիցները, որոնք անօրինական ճանապարհով բռնել էին արտագաղթի ճանապարհը»,- շեշտեց Կարեն Նազարյանը։ Անդրադառնալով վիզաների ազատականացման մասին հարցին, նա նկատեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, որի կիրարկումը համապատասխան պայմաններ պետք է ստեղծի Եվրամիության հետ վիզայի ազատ ռեժիմ հաստատելու ուղղությամբ։ «Մենք ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրականացնում ենք տարբեր հանդիպումներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի վեր հանել և ներկայացնել վիզաների երկխոսության մեկնարկի վերաբերյալ զեկույցը և ներկայացնել Հայաստանի պատրաստակամությունը վիզայի ազատ ռեժիմ ունենալու համար։ Համապատասխան ժամանակահատվածում ազատ վիզային ռեժիմ ունենալու ձևակերպումը հստակ նշված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 14-րդ պարբերությունում։ Այս մասին հստակ ձևակերպումներ կան Ռիգայի և Բրյուսելի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրերում»,- նշեց Կ. Նազարյանը և ընդգծեց, որ համաձայնագրում մասնավորապես նշված է, որ 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզայի ազատ ռեժիմ, ինչը հնարավորություն կտա ավելացնելու միջմարդկային շփումները։ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ վիզաների ազատականացման գործընթացը բավականին պահանջված է և մեծապես կապված է բարեփոխումների գործընթացի հետ, մասնավորապես՝ արդարադատության, մարդու իրավունքների հետ, և ՀՀ կառավարությունը իրականացնում է այդ աշխատանքները. «Հուսով ենք, շուտով Հայաստան կժամանի գնահատման առաքելություն, որի արդյունքում Հայաստանին կտրվի գործողության ծրագիր, այդ գործողության կիրարկումն է, որ 2020 թվականին մեզ կբերի վիզայի ազատ ռեժիմի ԵՄ երկրների հետ»,- եզրափակեց Կարեն Նազարյանը, գրում է 168 ժամը:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am