Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում իր չմասնակցելու մասին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի  պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:  «Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու: Երբ զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ես չեմ լինի: Մենք դեռ քննարկում ենք դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու հարցը: Մենք ձայնի համար չենք պայքարելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ասելու ենք, որ մեր թիմով այսքանը կարող ենք անել, որքան կվստահեն, այնքան էլ կանենք»,- ասաց Ծառուկյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իբր Նաիրա Զոհրաբյանը չի լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: «Ո՞վ է ասել, թե Նաիրա Զոհրաբյանը չի լինելու, նա լինելու է մեր ցուցակում՝ իր տեղում: Զոհրաբյանը պատրաստ է ցանկացած տեղ, որտեղ կուսակցությանը պետք լինի, կատարել իր ծառայությունը»,-նշեց Ծառուկյանը: Նա վերահաստատեց, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, միանշանակ աջակցելու է նրան:  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ոչինչ չեն անում պաշտոնի համար, այլ ժողովրդի վիճակը բարելավելու համար: Ներկայում աշխատում են իրենց նախընտրական ծրագրի ուղղությամբ: Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու կուսակցության՝ ընդդիմության դաշտում կամ կոալիցիայի ձևաչափում գործելը, նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կդառնա

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am