Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել։ Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։ Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետեւից վայրահաչող Ալիեւի հանդգնությունը։ Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։ Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիս ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։ Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։ Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել։
Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը