Նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, իմ կաբինետից դուրս չէր գալիս. Մեսչյան

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր գլխավոր հաջողությունը կհամարի գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ձեւավորումըորը։ Նրա հաղորդմամբ՝ մինչ այժմ գլխավոր ճարտարապետները 100 տոկոսով կախյալ են եղել քաղաքապետի քաղաքականությունից: Մեսչյանը պատմեց, թե ինչու է հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից, երբ առաջին անգամ էր նշանակվել այդ պաշտոնում. «Ես ինչու՞ դիմում գրեցի ու դուրս եկա, երբ առաջին անգամ գլխավոր ճարտարապետ էի, որովհետեւ նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, բառից բուն իմաստով, իմ կաբինետից դուրս չէր գալիս, եւ ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ իյա, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս։ Եվ նա գնում ու բողոքում էր բոլոր ատյաններին եւ հետո ինձ զանգ էին տալիս՝ բա, պարո՛ն Մեսչյան, դու գիտե՞ք ում եք ասել ոչ։ Ասում եմ՝ ով ուզում է լինի, ինչ տարբերություն, իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է»։ Նա համոզված է՝ գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավազորություն ասել՝ «ոչ»։ «Եթե գլխավոր ճարտարապետը «ոչ» ասելու իրավասություն չունի, ինքը թող գլխավոր ճարտրապետ չաշխատի»։ Մեսչյանի համոզմամբ՝ երբ գլխավոր ճարտարապետը դառնում է հլու–հնազանդ սպասավոր, դրանից վատ բան չկա. «Եթե ես կարողանամ կազմավորել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որ անկախ նրանից ով կլինի ինձանից հետո, այդ գործառույթը շարունակի, ես կմտածեմ, որ դա ամենամեծ հաջողոթյունն է, որին ես կարողանամ հասնել, որ ամեն մի քաղաքապետի ժամանակ այս ամենը չփոխվի, որովհետեւ երբ գլխավոր ճարտարապետը դառնում է հլու–հնազանդ սպասավոր, դրանից վատ բան չկա։ Ոչ մի գլխավոր ճարտարապետ, որ ունեցել է Երեւանը, որեւէ հատկանիշով ինձանից վատը չի եղել, բոլորը շատ լավ մասնագետներ էին, ուղղակի գործիքակազմը չունեին»,–եզրափակեց նա

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով Արցախցիների նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան է մղվել նրանց սոցիալական վիճակի հարցերը Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» 616 զոհ և գրեթե 2 հազար անհետ կորած Խոփը քարին դեմ առավ «Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Փաստ». ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից Պուտին–Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է «Հրապարակ»․ Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու «Փաստ». Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում «Փաստ». «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am